24.11.2024
Սահակաշվիլիի կինը կպայքարի Վրաստանի խորհրդարանում տեղի համար
prev Նախորդ նորություն

Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունները բարձրանում են ռազմավարական մակարդակի

Իրանի կողմից ռուսական ավիացիայի համար՝ Սիրիայում ԻՊ-ը դեմ պայքարում Համադան ավիաբազային օգտագործման թույլտվությունը փոխում է ուժերի բալանսը Մերձավոր Արևելքում, փոխանցում է ТАСС-ը:

Գեոպոլիտիկ խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը հայտարարել է, որ ռուսական ավիացիայի կողմից Համադանի օգտագործումն ամրապնդում՝ ՌԴ-ի, Սիրիայի, Իրաքի ու Իրանի՝ հակաահաբեկչական քառյակի դիրքերը: Ըստ նրա, ձեռք բերված պայմանավորվածությունները Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունները բարձրացնում են ռազմավարական մակարդակի՝ հենց Իրանն ո ՌԴ-ը են ԻՊ-ի դեմ պայքարի ամենաակտիվ մասնակիցները:

Իր հերթին, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հայտարարել է, որ չորս երկրների կոալիցիայն նշմարվում էր դեռ նախորդ տարի, երբ Բաղդադում բացվեց ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայի տեղեկատվական-համակարգող կենտրոնը: Նրա խոսքով, Համադանի շուրջ Մոսկվայի ու Թեհրանի համաձայնությունն ուժեղացնում է այդ կոալիցիան:

Երկու փորձագետները կարևորել են իրանական ցամաքային ուժերի դերը, որոնք կռվում են Սիրիայում, այդ թվում Հալեպի մոտ: