Սահակաշվիլիի կինը կպայքարի Վրաստանի խորհրդարանում տեղի համար
Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է հայտարարվել: Այդ մասին նա անձամբ հայտնել է Կորցխելի գյուղում իր ընտրողներին, հայտնում է «Գրուզիա Online»-ը:
«Չորրորդ տարին է, ինչ ես առաջին տիկին չեմ եւ կողքից հետեւում եմ նրան, ինչ տեղի է ունենում Վրաստանում: Սովորում եմ, բարեգործությամբ եմ զբաղվում, բայց հիմնականում դա սպասման ռեժիմ է` բոլորի համար, ոչ միայն ինձ: Ժողովրդի համար, որը մուրացկան է դարձել եւ տնտեսական վիճակի վատացում է արձանագրում: Ինչպես նաեւ ներդրողի համար, որը փող չի ներդնում այնպիսի երկրում, որտեղ ապագայի տեսլական չկա եւ չի երեւում, թե դեպի ուր է գլորվում այդ երկիրը եւ սպասում են, թե երկիրը երբ է հանձնվելու Ռուսաստանին:
Այժմ նրանք զբաղված են Ուկրաինայում, հետո դարձյալ կվերադառնան մեզ մոտ: Նոր կառավարությունը կարող էր աշխատել այս չորս տարվա ընթացքում: Միշան երկրում չէր, ո՞վ էր նրանց խանգարում: Եթե չէին ուզում շարունակել լավ նախագծերը, թող իրենց իմացածով անեին: Ինչ-որ բան արվե՞լ է: Ես չեմ տեսնում: Ավելի վատ է դարձել, լիակատար լճացում է, երկիրն աղքատության մեջ է: Եվ ոչ միայն իմ, այլեւ բոլորի սիրտն է ցավում:
Ես շատերի հետ եմ խոսել: Ի՞նչ անել: Չեմ ուզում պասիվ նստել տանը, չեմ ուզում սպասել, ուզում եմ ինչ-որ բան անել: Շատերն ասացին. քեզ քաղաքականություն պետք չէ, դա կեղտ է, վարկաբեկում, սկանդալներ: Դա դժբախտություն է եւ ցեխ: Գիտեմ, ես էլ մարդ եմ եւ, բնականաբար, ինձ անհանգստացնում է, որ երկիրը կարող է դարձյալ անհետանալ քարտեզից, ինչպես դա 90-ական թվականներին էր: Մեզ պե՞տք է դա: Ինձ անհանգստացնում է Վրաստանի զարգացումը: Ընդհանուր առմամբ, շատերն են այդպես ասել. «Դուք ուժ ունեք, մաքուր խիղճ, մաքուր սիրտ, որ մտնեք քաղաքականություն: Իհարկե, ինձ համար շատ բարդ էր վերջին ամիսներին, շատ բարդ էր, դա շատ բարդ որոշում էր», - հայտնել է Սանդրա Ռուլովսը:
Նա նաեւ հավաքվածներին մեգրելերեն հայտնել է, որ որոշել է Զուգդիդիում պատգամավոր առաջադրվել:
Հատկանշական է, որ Վրաստանի ներկայիս կառավարության օրոք Ռուսաստանը բացեց իր շուկան վրացական գյուղատնտեսական արտադրողների համար: Այդ շուկան փակվել է Վրաստանի առջեւ եւ երկու երկրների միջեւ դիվանագաիտական կարպերը խզվել էին Սահակաշվիլիի իշխանության օրոք՝ Հարավային Օսեթիայի դեմ հրահրված պատերազմից հետո: Հենց ռուսական շուկայի բացումը հնարավորություն տվեց Վրաստանի գոյուղատնտեսությանը զարգանալ: