24.11.2024
Էրդողանի խոսնակ. Եվրամիության և Թուրքիայի միջև միգրացիոն պայմանագիրը պետք է պահպանվի
prev Նախորդ նորություն

Իրանը ֆինանսական աջակցություն կխնդրի Հյուսիս-Հարավ միջանցքի աշխատանքներն արագացնելու համար

Երկաթգծի Գազվին-Ռեշտ-Աստարա (Իրան) - Աստարա (Ադրբեջան) կառուցման նախագիծը գտնվում է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարել է իրանական Գազվին քաղաքի ղեկավար Մասուդ Նուսրեթին:

Նրա խոսքով, առաջիկայում տեղի կունենա Մետաքսի ճանապարհին իրանական քաղաքների ղեկավարների հանդիպումը.
«Նիստի ընթացքում կքննարկվի նաև Հյուսիս-Հարավ միջանցքը: Օրակարգում ֆինանսական աջակցության ստացումն է, որը կարագացնի աշխատանքները Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում»,- ԱՊԱ-ի փոխանցմամբ ասել է նա:

Քաղաքապետը նաև նշել է, որ երկաթգծի Գազվին-Ռեշտ-Աստարա (Իրան) - Աստարա (Ադրբեջան) նախագիծը Մետաքսի ճանապարհի ծրագրերից մեն է, նաև հիշեցրել, որ Մետաքսի ճանապահի կառուցապատողների միությունը հիմնվել է Չինաստանի կողմից:

«Այդ միության կենտրոնը գտնվում է Չինաստանում: Դրա կազմում են 11 երկրներ, որոնք տեղակայված են Մետաքսի ճանապարհին: Միությունը կարևոր նշանակություն է տալիս Հյուսիս-Հարավ միջանցքին և մենք վստահ ենք, որ երկաթգծի այդ հատվածի աշխատանքներն արագացնելու համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկը չի մերժվի միության կողմից»,- հավելել է Նուսրեթին: