Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը մեկնաբանել է համացանցում տարածված տեղեկությունը՝ ՀՀ-ին զենք վաճառելու մասին: Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են դեսպանատանը, Ֆրանսիան զենք չի վաճառում ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկին: «Ֆրանսիան զենք չի վաճառում հակամարտության կողմերից ոչ մեկին: Մենք պահանջում ենք վերջնական սպառողի սերտիֆիկատ (end-user certificate) հաստատելու համար, որ այդ զենքը չի արտահանվի երրորդ երկրներ», - նշված է դեսպանատան հայտարարության մեջ: Սոցցանցերում տեղեկություն է տարածվել ՀՀ-ի զինվորականների կողմից դիպուկահար «PGM Mini-Hecate» և «Arctic Warfare.338LM» կիրառելու մասին, որոնք արտադրվել են Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: