2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմից Սիրիայի կրած վնասն արդեն գերազանցել է 200 միլիարդ դոլարը: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: «Տնտեսական և ենթակառուցվածքներին հասցված վնասը գերազանցում է 200 միլիարդ դոլարը։ Տնտեսական հարցերը կարելի է անմիջապես հարթել, երբ Սիրիայում կայունանա իրավիճակը։ Բայց ենթակառուցվածքների վերականգնումը երկարատև ժամանակ է պահանջում»,- ասել է Ասադը։ Հիշեցնենք, որ 2011 թվականից Սիրիայում զինված հակամարտություն է ընթանում, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ։