Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան տնտեսական գագաթաժողովը կկայանա 2016թ.-ի փետրվարի 16-ին: Այդ մասին ԱՊԱ-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը: Նա նշել է, որ գագաթաժողովը կկայանա Կայսերի քաղաքում: Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցի 500 գործարար: Նախարարը հայտարարել է, որ գագաթաժողովին քննարկվելու են եռակողմ համագործակցության հեռանկարները: