27.11.2024
Նախարար. Թուրքիայի տարածքում Բաքու-Թբիլիսի-Կարսի շինարարությունն ավարտված է 87%-ով
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ղարաբաղում էսկալացիան խաչ կքաշի ՌԴ-ը շրջանցող էներգետիկ միջանցքի վրա

Լեռնային Ղարաբաղը շատ կարևոր է աշխարհի գերտերությունների համար: Ղարաբաղյան հակամարտությունն ունի նաև թաքցնված նյուանսներ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վոյչեխ Յակուբիկը:

Նա նշել է, որ եթե հակամարտությունը դուրս գա վերահսկողությունից, ինչպես դրա մասին զգուշացնում է ՀՀ-ը, ապա կառաջանան ադրբեջանական տարածքով էներգակիրների արտահանման խնդիրներ: Դա ՌԴ-ը շրջանցող, գազի առաքման միջանցք է, որի հետ մեծ հույսեր է կապում ԵՄ-ը: Ըստ նրա, ՀՀ-ի հետ հետագա հակամարտությունը կարող է հանգեցնել տարանցիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների, փոխանցում է fmgnews.info կայքը:

Նրա խոսքով, հակամարտության էներգետիկ կողմը ուժեղացնում է նրա նշանակությունն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար: Եթե դեէսկալացիա տեղի չունենա, ապա Ադրբեջանի մասնակցությամբ լոկալ խնդիրը՝ ուկրաինական և վրացական ճգնաժամերի հետ միասին կվերածվի տարածաշրջանային ապակայունացման: Փորձագետը նշել է, որ ապագայում Արևելյան Եվրոպան, Կովկասն ու Մերձավոր Արևելքը կարող են դառնան ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի հակամարտության նոր ճակատներ: Նավթի գները կբարձրանան, իսկ դա ձեռնտու է Մոսկվային:

Նա նշել է, որ դժվար է ասել, թե Ադրբեջանը ինչու հենց ապրիլին գնաց հարձակման: Ադրբեջանը գտնվում է ծանր տնտեսկական վիճակում, սակայն մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ նրա էներգետիկ համագործակցությունը կարող էին շտկել իրավիճակը: Նա հավելել է, որ ՀՀ-ի հետ պատերազմը կվնասի Ադրբեջանի ինտեգրացիային Արևմուտքի հետ, քանի որ կստիպի նրա դաշնակիցներին հստակ դիրքորոշում զբաղեցնել: