27.11.2024
Փորձագետ. Ղարաբաղում էսկալացիան խաչ կքաշի ՌԴ-ը շրջանցող էներգետիկ միջանցքի վրա
prev Նախորդ նորություն

Նախարար. Ադրբեջանը լիովին պատրաստ է ՌԴ և Իրանի էներգահամակարգերի հետ միավորմանը

Տեխնիկական առումով Ադրբեջանը լիովին պատրաստ է Ռուսաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ միավորմանը՝ Հյուսիս-Հարավ էներգամիջանցքի նախագծի իրականացման շրջանակում: Trend հաղորդմամբ, այս մասին ասված է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հոդվածում:

Նախարարը նշում է, որ երեք երկրները շարունակում են քննարկումները նախագծի իրականացման շուրջ:

«Ներկայումս քննարկում ենք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի էներգահամակարգերի միավորման տեխնիկական և կազմակեպչական հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության վերականգնման հարցերը: Հաշվի առնելով, որ Իրանի էներգահամակարգը սինխրոնացված է Հայաստանի էներգահամակարգի հետ, շարունակվում են քննարկումները Ադրբեջանի, ՌԴ և Իրանի էներգահամակարգերի աշխատանքի զուգահեռ ռեժիմ տեղափոխելու հետ կապված տեխնիկական հարցերի ուսումնասիրության մասով: Բաքվում կայացած վերջին հանդիպման ժամանակ որոշում կայացվեց մշակել ճանապարհային քարտեզ: Հաջորդ եռակողմ հանդիպումը այս հարցով տեղի կունենա Մոսկվայում»,- ասվում է հոդվածում:

Ադրբեջանցի նախարարը նաև նշում է, որ նախագծի իրականացման շնորհիվ Իրանը տարեկան հավելյալ 600-700 մեգավատ էլեկտրաէներգիա կստանա:

«Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոուհանիի օգոստոսյան հանդիպումը այս հարցերի առումով հեռանկարային է: Ադրբեջանը տեխնիկապես լիովին պատրաստ է միավորվել Ռուսաստանի և Իրանի էներգահամակարգերին»:

Նշվում է, որ Հյուսիս-Հարավ էներգակիր միջանցքով կիրականացվի էլեկտրաէներգիայի առաքում Ռուսաստանից Ադրբեջան, այնուհետ Իրան: Նախագծի իրականացման շնորհիվ Ադրբեջանը կհզորացնի իր դիրքերը որպես էլեկտրաէներգիայի առաքող և տարանցիկ երկիր: