27.11.2024
Կվիրիկաշվիլի. Վրաստանը շարունակելու է ՌԴ նկատմամբ հավասարակշռված քաղաքականությունը
prev Նախորդ նորություն

Նախարար. Թուրքիայի տարածքում Բաքու-Թբիլիսի-Կարսի շինարարությունն ավարտված է 87%-ով

Թուրքիայի տարածքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունն ավարտված է 87%-ով: Այդ մասին հայտարարել է Թուրիայաի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարար Ահմեդ Արսլանը, փոխանցում է İHA-ն:

Նրա խոսքով, երկաթգծի շինարարությունն ընթանում է ըստ ժամանակացույցի և այս պահին Կարս գետի վրա երկու երկաթգծային կամուրջ է կառուցվում:
Նախարարը հավելել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը հատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար:

Երկաթգիծը կառուցվում է վրաց-ադրբեջանա-թուրքական միջպետական համաձայնագրով:Ադրբեջանը վրացական հատվածի շինարարության համար հատկացրել է 775 միլիոն դոլար: