27.11.2024
Քաղաքագետ. Ադրբեջանի փոխնախագահ կարող է դառնալ Մեհրիբան Ալիևան
prev Նախորդ նորություն

Կվիրիկաշվիլի. Վրաստանը շարունակելու է ՌԴ նկատմամբ հավասարակշռված քաղաքականությունը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը շարունակելու է ՌԴ-ի նկատմամբ պրագմատիկ և հավասարակշռված քաղաքականությունը:

Նա նշել է, որ այս փուլում ոչ մի առաջընթաց չկա ՌԴ հետ գլխավոր խնդիրները հարթման համար: Կվիրիկաշվիլու խոսքով, չնայած Վրաստանի համար՝ ՌԴ կողմից իրականացվող մի շարք անընդունելի քայլերի, իրենք շարունակելու են Մոսկվայի նկատմամբ պրագտամտիկ և հավասարակշռված քաղաքականությունը, քանի որ դրան այլընտրանք չկա:

Հուլիսին նա հայտարարել էր, որ Վրաստանը քայլեր է ձեռնարկում ՌԴ-ի հետ հարաբերությունների դեէսկալացիայի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պետք է նշել, որ Վրաստանի նախկինում իշխող Միացյալ ազգային շարժում կուսակցությունը դեմ է Վրաստանի ու ՌԴ միջև ցանկացած երկխոսությանը՝ համարելով, որ Թբիլիսին Արևմուտքի միջոցով պետք է ճնշումներ գործադրի ՌԴ նկատմամբ: Քաղաքական դաշտի մյուս խաղացողները կողմ են ՌԴ հետ երկխոսությանը: Ընդդիմադիր Ժողովրդական շարժում՝ Միացյալ Վրաստան կուսակցության նախագահ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Մոսկվայի հետ բոլոր ոլորտներում: