27.11.2024
Փորձագետ. Թուրքիայում իսլամիստական հատվածն ուժեղանալու է
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ադրբեջանի փոխնախագահ կարող է դառնալ Մեհրիբան Ալիևան

Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին: Այդ մասին հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախատեսված փոփոխություններն ենթադրում են նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգում հինգից մինչև յոթ տարի, առաջին փոխնախագահի և ընդհանրապես փոխնախագահների ինստիտուտի ստեղծում, բացի այդ նախատեսվում է իջեցնել նախագահի պաշտոնցը զբաղեցնելու համար տարիքային շեմը: Փոփոխությունները թույլ կտան նախագահին հայտարարել արտահերթ նախագահական ընտրությունների մասին:

Ընդդիմությունը կարծում է, որ նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումն ու փոխնախագահի ինստիտուտի ստեղծումը ուղղված է Ալիևի ընտանիքի իշխանության պահպանմանը: Մուսավաթ կուսակցությունը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններն ուղղված են Ալիևի կողմից միապետական իշխանության ստեղծմանը, իսկ իրենց կուսակցությունը դեմ է արտահայտվելու այդ փոփոխություններին: РБК-ին այդ մասին հայտարարել է կուսակցության մեջլիսի անդամ Ռուֆատ Բախիշբեյլին:

Ժողովրդական ճակատ կուսակցությունը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունները փորձ են սահմանադրական հիմք դնելու մեկ ընտանիքի անսահմանափակ իշխանության համար: Ալիևի ընտանիքի կառավարում է Ադրբեջանում մեկնարկել է 1993թ-ից:

Քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևը հայտարարել է, որ հետխորհրդային նախկին փորձից ելնելով՝ Ալիևը ռիսկային քայլի է դիմում: Դա ցուցադրում է, որ Ադրբեջանում իշխանությունն այնքան է ամրապնդվել, որ իրեն կարող է թույլ տալ նախագահական ուղղահայաց դիվերսիֆիկացիա: Ապագայի ռիսկերի կանխատեսումը թույլ է տալիս Ալիևին ադրբեջանական ներքաղաքական հանգիստ միջավայրում դնել դինամիկ կայունության հիմքերը, փոխանցում է moscow-baku.ru կայքը:

Նա նշել է, որ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է: Նա ոչ ֆորմալ առումով գտնվում է գործադիր իշխանության հերարխիայից դուրս, սակայն հասարակական կարծիքը նրան համարում է երկրում երկրորդ մարդը: Նա մեծ հեղինակություն ունի ու համարվում է դրսում Ադրբեջանի մշակույթի և արժեքների ցուցադրող: Նա ներքին քաղաքականությունում խաղում է Իլհամ Ալիևի կոշտ կառավարումը մեղմող գործոնի դեր: Մեհրիբան Ալիևան ազդեցություն ունի էլիտաների վրա, իսկ որպես Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ՝ իշխանություն բերում նոր և տաղանդավոր կադրերի: