27.11.2024
Էրդողանի և Պուտինի հանդիպման օրը հայտնի է
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիայում իսլամիստական հատվածն ուժեղանալու է

Թուրքիայի բանակում և այլ կառույցներում հեղաշրջումներից հետո սկսված զտումներ արդյունքում թուրքական հասարակության իսլամիստական հատվածն ուժ է հավաքում, իսկ աշխարհիկ մասը՝թուլանում է: Այդ մասին հայտարարել է փորձագետ, ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը:

Նա նշել է, որ Թուրքիայում իսլամիստական հատվածն ուժեղանալու է և թափ է հավաքելու՝ ռազմական անհաջող հեղաշրջումից հետո: Այդ հեղաշրջման հետ հույսեր էին կապում քեմալիստական ուժերը, որոնք ցանկանում էին Թուրքիան տանել աշխարհիկ ճանապարհով:

Ըստ նրա, սպաների մեծ մասը, ովքեր կրթություն են ստացել ԱՄՆ-ում ու Եվրոպայում քեմալիստական գաղափարների կրողներ են և այդ պատճառով այժմ ճնշվում են:

Նա հավելել է, որ հեղաշրջման ձախողման պատճառներից մեկը կայանում է նրանում, որ մինարեթներից իմամները կոչ էին անում գնալ և պաշտպանել Էրդողանին, փոխանցում է РИА Новости-ն: