27.11.2024
Փորձագետներ. Պանկիսիի կիրճը՝ Վրաստանի համար գլխացավանք է
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան ֆլիրտ է անում ՌԴ հետ

Թուքիան հայտնվել է շատ բարդ իրավիճակում: Պետական հեղաշրջումից հետո Էրդողանը դարձել է տարօրինակ ֆիգուր: ԱՄՆ-ը նրա հետ վիճել է, իսկ ԵՄ-ում նրա վրա թարս են նայում: Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունն այդ ֆոնին որոշակի ժեստ է դեպի ՌԴ: Այդ մասին հայտարարել է արաբագետ-իսլամագետ Անդրեյ Չուպրիգինը:

Նա նշել է, որ դա փորձ է ցույց տալ շրջապատի երկրներին, այդ թվում ԵՄ-ին ու ԱՄՆ-ին, որ իրենք միայնակ չեն և ունեն մեծ դաշնակից՝ ՌԴ-ը: Դա շատ նուրբ քաղաքական խաղ է՝ արևելյան դիվանագիտության օրենքներով, փոխանցում է sobesednik.ru կայքը: Ըստ նրա, ՌԴ-ն ուղղակի կապի չունի Թուրքիայում ռազմական հեղաշրջման ճնշման մեջ, դա քաղաքական ֆլիրտ է:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ն ամենամեծ աջակցությունն է հայտնել Թուրքիային ռամզական հեղաշրջման շրջանում: