27.11.2024
Փոխվարչապետ. Թուրքիան կշարունակի գործել ժողովրդավարության սկզբունքներով
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Պանկիսիի կիրճը՝ Վրաստանի համար գլխացավանք է

Վրաստանի Պանկիսիի կիրճում գտնվող Բիրկիանի գյուղում տեղի է ունեցել Իսլամական պետության պաշտպանության նախարար Թարհան Բատիրաշվիլիի հուղարկավորության արարողությունը: Հուլիսին կեսին Սիրիայում սպանվել էին նրա երկու հայրենակիցները՝Բեկա Տոխոսաշվիլին ու Ռուսլան Քավտարովը: Պանկիսիից՝ Իսլամական պետության շարքերում զոհերի թիվը հասել է քսանի:

Վերջերս խոսք էր գնում Վրաստանի հարյուրավոր քաղաքացիների մասին, ովքեր կռվում են Սիրիայում: Պանկիսիի չեչեններից բացի Իսլամական պետության շարքերն էին համալրել նաև Աջարիայի և ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլիի շրջանի բնակիչները: Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Մամուկա Արեշիձեի խոսքով, խմբավորման շարքերում զոհվել են Քարթլիի չորս բնակիչեր, ևս չորս աջարացիներ ու երկու տասնյակ պանկիսցիները:

Փորձագետը նշել է, որ այժմ Սիրիայում պատերազմելու ցանկությունը ունեցողների թիվը նվազել է, փոխանցում է kommersant.ru-ն: Նրա խոսքով, ԻՊ-ի շուրջ ռոմանտիկ լուրերը սկսվել են ցրվել այդ թվում վրացական հատուկ ծառայությունների՝ մահմեդականներով բնակեցված շրջաններում ակտիվ աշխատանքի շնորհիվ: Հիմնական գլխացավանքը՝ Պանկիսիի կիրճն է, որը 2000-ականներին համարվում են անառիկ բերդ: Երկար ժամանակ վրացական իշխանություններն ազդեցություն չունեին Պանկիսիի վրա:

Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով փորձագետ Նինո Բուրչուլաձեն հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարի հիմնական թիրախը՝ Պանկիսիի կիրճն է: Նրա խոսքով, իսլամական խալիֆայության առաջացումը թույլ է տվել վրացական իշխանություններին ստանալ ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների հատուկ ծառայությունների աջակցությունն ու ֆինանսական օգնությունը:

Վրաստանում խստացվել է նաև օրենսգիրքը՝ ահաբեկչության աջակցության համար սպառնում է երեք տարի ազատազրկում, ահաբեկչություն իրականացնելու կոչերի համար՝ վեց տարի, իսկ ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվելու՝ մինչև տաս տարի: