27.11.2024
Լավրով. ՆԱՏՕ-ն ցանկանում է Ռուսաստանից «պոկել» որքան հնարավոր է շատ պետություն
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետ. Թուրքիան կշարունակի գործել ժողովրդավարության սկզբունքներով

Թուրքիան կշարունակի գործել ժողովրդավարության սկզբունքներով և օրենքի գերակայությամբ: Այս մասին Չինաստանում ընթացող սիմպոզիումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը:

ՏԱՍՍ հաղորդմամբ, նա ասել է, որ չնայած մեկշաբաթյա վաղեմություն ունեցող իրադարձություններին, Թուրքիան կշարունակի գործել ժողովրդավարության արժեքներով, և այս իմաստով բան չի փոխվել:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը ասել էր, որ մարդու իրավունքների կոնվենցիայի գործողությունը կասեցվում է երկրում արտակարգ դրության ողջ ժամկետում:

Հուլիսի 16-ի գիշերը երկրում հեղաշրջման անհաջող փորձ արվեց, հիմնական գործողությունները Անկարայում և Ստամբուլում էին: Վերջին տվյալներով, զոհվել է 190 քաղաքացի, ավելի քան 100 ապստամբներ, շուրջ 1,5 հազար մարդ վիրավորվել է: