Փորձագետներ. Ալիևը ստեղծո՞ւմ է իշխանության փոխանցման փափուկ մեխանիզմ
Ադրբեջանի սահմանադրական դատարանը հավանության է արժանացրել սահմանադրական փոփոխությունների օրինագիծը: Այն դրվելու է համաժողովրդական հանրաքվեի:
Կենտրոնական Ասիական զարգացման ինստիտուտի փորձագետ Դմիտրի Վերխոտուրովը հայտարարել է, որ Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխությունների մտցնելը չի կարելի կապել Թուրքիայում ու ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների հետ: Դա կապված է հեռանկարային ծրագրերի հետ՝ ստեղծել իշխանության փոխանցման գրավիչ մեխանիզմ: Նա նշել է, որ փորձագետները չեն բացառում, որ ապագայում Իլհամ Ալիևից իշխանությունը փոխանցվելու է նրա որդուն՝ Հեյդարին, քանի որ Ադրբեջանում հորից որդուն իշախանության փորձ և նախադեպ կա:
Փորձագետը նշել է, որ նախագահական ժամկետի ավելացումը մինչև յոթ տարի ունի քիչ նշանակություն, չնայած ուժեղացնում է իշխանությունը: Ըստ նրա, փոխնախագահի պաշտոնը թույլ է տալիս փորձարկել նրանց, ովքեր ապագայում կհավակնեն նախագահի աթոռին: Այդ պաշտոնը որոշակի ապահովագրություն է պետության ղեկավարի համար, եթե նախագահը մահանա կամ չկարողա պաշտոնավարել, փոխանցում է moscow-baku.ru կայքը:
Կենտրոնական Ասիայի, Կովկասի ու Ուրալ-Պովոլժիեյի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունները չպետք է ընկալել որպես ճնշումների ավելացում: Ըստ նրա, Ալիևի ռեժիմն առանց այն էլ ուժեղ է ու կայուն, իսկ փոփոխություններ անհրաժետ են Ադրբեջանում իշխանության տրանսֆորմացիայի համար: Նա նշել է, որ իշխանության փոխանցման անցումային շրջանի կայունության համար անհրաժեշտ է փոխնախագահի պաշտոնը: Ըստ նրա, տարիքային ցենզի նվազեցումը նպատակ ունի երիտասարդացնել Ադրբեջանի քաղաքական էլիտան:
Ինչպես “Ъ”-ի հետ զրույցում նշել է Բաքվում գտնվող քաղաքագետների Հարավային Կովկաս ակումբի ղեկավար Իլգար Վելիզաեն, տվյալ փոփոխությունների ընդունման պարագայում գործադիր իշխանության հիմնական ծանրությունն ընկնելու է նախագահի ինստիտուտի վրա, որն ուժեղացվելու է փոխնախագահներով: Իսկ վարչապետին վերապահվելու է տնտեսական քաղաքականությունը:
Վելիզադեն նշել է, որ տարիքային ցենզի չեղարկումը չպետք է կապել նախագայի որդու՝19-ամյա Հեյդար Ալիևին իշխանության բերելու հանգամանքի ետ:Ըստ նրա, իշխանության փոխանցման հարցն այս պահին այդքան սուր դրված չէ: Նա հավելել է, որ գործող նախագահ Իլհամ Ալիևն այժմ 55 տարեկան է, իսկ դա քաղաքականության մեջ ամենածաղկուն շրջանն է: Բացի այդ, յոթ տարի առաջ արդեն մտցվել են փոփոխություններ, որոնք թույլ են տալիս Ալիևին վերընդտրվել անսահմանափակ քանակությամբ: