27.11.2024
Մոսկվան քննադատել է Թուրքիայի միակողմանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում
16.12.2015
Մոսկվան քննադատել է Թուրքիայի միակողմանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում

Թուրքիայի փորձերը պաշտպանել ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին ապակառուցողական են: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: "Россия-24" հեռուստաընկերության եթերում Լուկաշևիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կողմերից մեկի պաշտպանությունը, ինչպես դա ենթադրում է թուրքական կողմն ապակառուցողական է և չի կարող շարունակություն ունենալ: "ԵԱՀԿ-ում ղարաբաղյան հարցում միակողմանի դիրքորոշումներ չեն ողջունվում", - պարզաբանել է նա: Ըստ նրա, այդպիսի դիրքորոշմանը ԵԱՀԿ-ում չեն աջակցում: "Գոյություն ունի հստակ ընկալում, որ երեք համանախագահները՝ ՌԴ-ը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը հիմնական ծանրաբեռնվածությունն են կրում, հավասարապես նաև Մինսկի խմբի անդամները, որտեղ մտնում է նաև Թուրքիան: Առաջատար դերակատարումը հստակ ամրագրված է, և այն ունեն երեք համանախագահները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկի պաշտպանության փորձերն ամբողջությամբ ապակառուցողական են, և չեն կարող ունենալ ոչ մի շարունակություն", - հայտարարել է նա: ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահների գալիք հանդիպումը, որը պետք է կայանա դեկտեմբերին, կառուցողական ներդրում կունենա հակամարտության գոտում լարվածության թուլացման համար: