27.11.2024
 Հռոմի Պապը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն պատրաստ է ֆինանսավորել Իրան-Ադրբեջան երկաթուղին

Ռուսաստանը պատրաստ է ֆինանսավորել Իրանն ու Ադրբեջանը կապող երկաթուղու կառուցումը: Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը:

Ըստ նրա, «ՌԵՈւ» ԲԲԸ-ն Բաքվում քննարկել է Ռեշտ-Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) եկաթուղու կառուցմանն իր մասնակցության պայմանները շահագրգիռ կողմերի հետ: Բանակցություններին մասնակցել են Ադրբեջանի, Իրանի և ՌԴ երկաթուղիների ներկայացուցիչները, գրում է Iran.ru-ն:

Բանակցությունների մասնակիցները ստորագրել են արձանագրությունը: 2015-ի նոյեմբերին Իրանն ու ՌԴ-ն համաձայնագիր են կնքել 1,2 մլրդ արժողությամբ, որով նախատեսվում է էլեկտրիֆիկացնել Իրանը Թուրքմենստանի հյուսիսարևելյան սահմանի հետ կապող երկաթուղին: Նախագիծը ֆինանսավորում է ՌԴ կառավարությունը: Այն իրագործվելու է 36 ամսում: Ստեղծվել է իրանա-ադրբեջանական համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Ռեշտ-Աստարա երկաթուղու վարկավորման հարցերը: Առաջին նիստն անցնելու է առաջիկայում, հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակաեինը: «Ադրբեջանից բացի, Ռուսաստանը, Չեխիան ու Հունգարիան նույնպես հայտարարել են նախագծին մասնակցելու պատրաստակամության մասին»,-ասել է դեսպանը:

Նախագծի արժեքը $1 մլրդ է, այն կկապի Պարսից ծոցը ՌԴ և Արևելյան Եվրոպայի հետ: Դեսպանն ասել է նաև, որ շինարարությունը կավարտվի 2017-ի մարտին: «Ադրբեջանն ավարտում է իր հատվածն Աստարայում, որից հետո բեռների փոխադրումը կարող է սկսվել արդեն տարեվերջին»,-ասել է նա: Դեսպանը հույս է հայտնել, որ Ռեշտ-Աստարա երկաթուղին շահագործման կհանձնվի 2018-ին: