27.11.2024
Դաժան սպանություն Ջավախքում. Ո՞վ եւ ինչո՞ւ է դա կատարել
prev Նախորդ նորություն

Լավրով. Մոսկվան գնահատում է Բաքվի վերաբերմունքը ՌԴ` Ղարաբաղի հարցով նախաձեռնությունների նկատմամբ

Մոսկվան գնահատում է Բաքվի վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ռուսաստանյան նախաձեռնությունների նկատմամբ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Բաքվում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Վերջինիս խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարված է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից և իր հանձնարարականով է այցելում երկու պետություններ:

Լավրովը նաև նշել է, որ հույս ունի, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը հնարավորություն կտա ուրվագծե; հետագա քայլեր կարգավորման գործընթացում:
Նշենք, որ Սերգեյ Լավրովը Ադրբեջանում կմնա երկու օր:

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Բաքուն բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ներկայումս, նրա խոսքով, ամենաակտիվ դինամիկան է բանակցային գործընթացում: Իսկ Լավրովի այցը ցուցադրում է Ռուսաստանի հետաքրքրվածությունը հակամարտության կարգավորման հարցում.

«Մենք ևս հետաքրքրված ենք հակամարտության շուտափույտ կարգավորմամբ»,- շեշտել է նա:

Սանկտ-Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է ՀՀ, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Դրա արդյունքներով համատեղ հայտարարություն է տարածվել, որտեղ կողմերը արձանագրել են մի շարք հարցերում փոխըմբռնում, որի լուծումը հնարավորություն կտա առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել էր, որ կան բոլոր նախադրյալները բանակցային գործընթացին հավելյալ դինամիկա տալու համար: