27.11.2024
Քոչարյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարխված է Բաքվից, Ստեփանակերտից և Երևանից
19.11.2015
Քոչարյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարխված է Բաքվից, Ստեփանակերտից և Երևանից

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում: Այդ մասին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է գերմանական DW թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով, հակամարտության ապասառեցմն հարցում մեղավորություն չունեն միջնորդ երկրները: "Ի՞նչ կապ ունեն այստեղ միջնորդները, եթե հակամարտության կողմերը կամ կողմերից մեկը բավարար չափով չի գիտակցում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Միջնորդները ստեղծում են ինչ-որ պլատֆորմ՝ հակամարտող կողմերի միջև շփման համար, փորձում են մշակել ինչ-ինչ առաջարկներ, որոնք, իրենց կարծիքով, կարող են լինել երկկողմանի ընդունելի: Շփման գծում մշտական դիտարկում չկա, և միջնորդները շատ զգույշ են իրենց գնահատականներում", - նշել է նա: Ըստ Քչարյանի՝ նրանք չեն ցանկանում գնահատողի դեր ստանձնել, թե ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ, ով առաջինը կրակեց, ով՝ պատասխանեց: "Հակառակ պարագայում նրանք վտանգում են կորցնել հակամարտության կողմերի հետ ձեռք բերված հարաբերությունները: Բայց ուշադրություն դարձրեք միջնորդների ձևաչափին՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա, որի թիկունքին կանգնած է Եվրամիությունը: Կարելի՞ էր միջնորդական առավել պատկառելի ձևաչափ մտածել: Դժվար թե: Այնպես որ խնդիրը հակամարտության կողմերի ակնկալիքների և մոտիվացիայի մեջ է", - պարզաբանել է նա: "Ի՞նչ են նրանք ակնկալում կրակի դադարեցումից և ի՞նչ՝ հակամարտության կարգավորումից առհասարակ: Բավական է միայն նայել վերջին երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտոնական անձանց արած հայտարարությունները, և դրանցում կհնչեն պատասխաններն այն հարցերի, թե ինչու են այսօր կրակում շփման գծում, թե ինչու իրականում չկա կրակի դադարեցում և թե ինչու են օգտագործվող զինատեսակների տրամաչափերն աճում", - եզրափակել է նա: