1.05.2025
VERELQ-ի հարցում. Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը կհանգեցնի զուտ տնտեսական հետևանքների
13.01.2016
VERELQ-ի հարցում. Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը կհանգեցնի զուտ տնտեսական հետևանքների

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը հիմնականում կհանգեցնի տնտեսական հետևանքերի: Նման կարծիք են հայտնել VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի իրականացրած հարցման մասնակիցների մեծամասնությունը: Հարցումն իրականացվել է 2015թ.-ի նոյեմբերի 26-ի 2016թ.-ի հունվարի 13 ընկած ժամանակահատվածում:Հարցմանը մասնակցել է 660 քաղաքացի: Հարցման մասնակցիների 50%-ը կարծում է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում այսօր առկա ճգնաժամը հղի է միայն տնտեսական հետևանքներով, 28%-ը կարծում է, որ կողմերն ի վերջո կկարողանան համաձայնության հասնել, 18%-ը կարծում է, որ իրավիճակը կարող է ավարտվել երկու երկրների միջև պատերազմով, իսկ 4%-ը դժվարացել է պատասխանել: Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները վատթարացել են թուրքական ռազմա-օդային ուժերի կողմից Սիրիայի երկնքում ռուսական Су-24 խոցումից հետո: Ի պատասպան Անկարայի ագրեսիվ գործողությունների ՌԴ-ը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ: