27.11.2024
Պուշկով. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության համար վճարում է Եվրոպան
16.11.2015
Պուշկով. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության համար վճարում է Եվրոպան

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության համար վճարում է Եվրոպան և այժմ նրանք պետք է ընդհանուր լեզու գտնեն ՌԴ-ի հետ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը՝ մեկնաբանելով Փարիզի ահաբեկչությունները: «ԱՄՆ-ը հայտարարել է, որ նրանց ոչիչն չի սպառնում»,-նշել է Պուշկովը՝ համաձայնվելով այդ պնդման հետ: Նրա խոսքով, ԱՄՄ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ «Իսլամական պետությունը» ձևավորվել է ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացիայի հետևանքով: «Այժմ «Իսլամական պետությունը» պայթեցնում է Փարիզը: Եվ մեզ ասում են, որ ԱՄՆ-ը մեղավորություն չունի»,-նշել է նա: Պուշկովի խոսքով, ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ն չպետք է զբաղվի ռուսաֆոբիայով, այլ ըստ Վաշինգտոնի պայմանագրի հինգերորդ կետի, որը վերաբերում է դաշինքի անդամի վրա հարձակմանը, պատերազմ հայտարարարի «Իսլամական պետությանը»: