26.11.2024
Մոտ աժամանկներս ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց Վրաստանի օրակարգում չկա
prev Նախորդ նորություն

Ալիևի աշխատակազմ. Պետերբուրգի հանդիպմանը որոշվել է տարածքներ զիջել Ադրբեջանին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրեբջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայացած հունիսի 20-ի հանդիպմանը ձեռք է բերվել ԼՂ հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու վերաբերյալ պայամանավորվածություն:

Այս մասին Նովրուզ Մամեդովը հայտարարել է ANS հեռուստաալիքին տված մեկնաբանությունում, հայտնում է minval.az-ը: «Հանդիպմանը նախապատվություն է տրվել կարգավորման փուլային տարբերակին: Այն է՝ հակամարտությունը պետ է լուծել փուլային եղանակով՝ սկզբում ազատվում են հինգ շրջանները, այնուհետեւ եւս երկու շրջան: Դրանից հետո որոշվելու է ԼՂ կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այս հարցերի շուրջ», - ասել է նա:

ՀՀ ԱԳՆ-ը դեռ չի մեկնաբանում Մամեդովի հայտարարությունը:

Սանկտ-Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է ՀՀ, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Դրա արդյունքներով համատեղ հայտարարություն է տարածվել, որտեղ կողմերը արձանագրել են մի շարք հարցերում փոխըմբռնում, որի լուծումը հնարավորություն կտա առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: