26.11.2024
Ալիևի աշխատակազմ. Պետերբուրգի հանդիպմանը որոշվել է տարածքներ զիջել Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Սարգսյանը մեկնել է Ղարաբաղ. Երեւանն ու Բաքուն պատրաստվում են զիջումների՞

Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին աշխատանքային այցով ﬔկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրել են նախագահակնի հասարակայնության եւ տեղեկատվٳթյան ﬕջոցների հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է ՀՀ, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Դրա արդյունքներով համատեղ հայտարարություն է տարածվել, որտեղ կողմերը արձանագրել են մի շարք հարցերում փոխըմբռնում, որի լուծումը հնարավորություն կտա առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Այսօր էլ Ադարբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրեբջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայացած հունիսի 20-ի հանդիպմանը ձեռք է բերվել ԼՂ հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու վերաբերյալ պայամանավորվածություն:

Ինչն, ըստ Մամեդովի, նշանակում է, որ սկզբում ազատվում են հինգ շրջանները, այնուհետեւ եւս երկու շրջան: "Դրանից հետո որոշվելու է ԼՂ կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այս հարցերի շուրջ", - ասել է նա: