26.11.2024
Վրաստանի նախագահը նոր դեսպան է նշանակել Հայաստանում
prev Նախորդ նորություն

Մոտ աժամանկներս ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց Վրաստանի օրակարգում չկա

Մոտակա ժամանակներս Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց օրակարգում չկա և ՌԴ-ի մտահոգություններն այս պահին զուր են: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն:

Ջափարիձեն, անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնամն հարցին, նշել է, որ վրացական կողմի եվրաատլանտյան ձգտումներն ոչ ոքի համար սպառնալիք չեն ներկայացնում: Նրա խոսքով, քանի որ Վրատսանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին երկարաժամկետ գործընթաց է, ապա այս պահին ՌԴ-ի մտահոգությունները զուր են:

Ոչ բոլորն են Վրաստանում համամիտ Թեդո Ջափարիձեի կարծիքի հետ: Ըստ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի, Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ի կհանգեցնի երկու բացասական հետեւանքների: Նախ Վրաստան մեկընդմիշտ կհրաժարվի Աբխազիայից եւ Հարավային Օսիայից: Բացի այդ Թբիլիսին կտրուկ կլարի հարաբերությունները հյուսիսային հարեւանի՝ Ռուսաստանի հետ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել էր, որ Ռուսասանն անպատասխան չի թողնի Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի շրջանակներ ներքաշելու փորձերը:

Ըստ նրա, իրենց ուղին դեպի ՆԱՏՕ երկարատև է, և դրա համար ժամանակ է անհրաժեշտ, իսկ ՌԴ-ի ընկալումները կապված Վրաստանի ու այն բանի հետ, որ ՆԱՏՕ-ն վտանգ է ներկայացնում իր համար, նույնպես երկարաժամկետ հեռանկար է:

Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ինստիտուտցիոնալ համագործակցությունը սկսվել է 1994թ.-ին, երբ Վրաստանը դարձավ PfP - (Parntnership for Peace) Գործընեկություն հանուն խաղաղության ծրագրի անդամ: 2004թ.-ի «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցությունը բարձրացավ նոր մակարդակի վրա ու դարձավ ավելի ինտենսիվ:

Սակայն Հյուսիսատլանդյան դաշինքին անդամակցելու հարցում ըստ Վրաստանի իշխանությունների դեռ երկար ժամանակ է հարկավոր: