Սարգսյանն Արցախում խորհրդակցել է ՊԲ բարձրագույն սպայական կազմի հետ

358
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության հարավային թևում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է ՀՀ, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Դրա արդյունքներով համատեղ հայտարարություն է տարածվել, որտեղ կողմերը արձանագրել են մի շարք հարցերում փոխըմբռնում, որի լուծումը հնարավորություն կտա առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...