27.11.2024
Սարգսյանն Արցախում խորհրդակցել է ՊԲ բարձրագույն սպայական կազմի հետ
prev Նախորդ նորություն

Թուրքիան կրկին հրաժարվել է խոցված Սու-24-ի համար ներողության խնդրել

Թուրքիայի նախագահ էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը մերժել է ռուսական խոցված Սու-24-ի համար ներողության խնդրելու հնարավորությունը: Ինչպես ասել է Քալինը թուրքական Haberturk-ի եթերում, երկրի իշխանությունները վշտացած են միջադեպով, սակայն մտադիր չեն ոչ ներողություն խնդրել դրա համար, ոչ փոխհատուցել վնասը:

«Վաղ է խոսել մի բանի մասին, որի ուսումնասիրության համար որոշ ժամանակ կպահանջվի: Ներողության և փոխհատուցման մասին խոսք չկա»,-հայտարարել է Քալինը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Անկարայի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայի և Անկարայի ընթացիկ հարաբերությունները ոչ մեկին օգուտ չեն տալիս: Ըստ նրա, Թուրքիայում տուժում է զբոսաժրջությունը:

Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին էր հայտարարել, որ Թուրքիան չի ափսոսում, որ խոցել է ռուսական Սու-24-ը, բայց վշտացած է:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ նա սպանվեց:

Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Անկարան մինչ օրս ներողություն չի խնդրել Սու-24-ի կործանման համար: