27.11.2024
«Ռոստեխ». С-300-ի Իրան առաքման գործարքը մտել է ուժի մեջ
09.11.2015
«Ռոստեխ». С-300-ի Իրան առաքման գործարքը մտել է ուժի մեջ

Ռուսական С-300 ՀՕՊ համակարգերի Իրան առաքման գործարքը մտել է ուժի մեջ: Այդ մասին Dubai Airshow-2015 ավիաշուի ընթացքում հայտարարել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի նախագահ Սերգեյ Չեմեզովը: «С-300 համակարգերի Իրան առաքման պայմանագիրը ոչ միայն ստորագրվել է, այլ նաև մտել է ուժի մեջ»,-նշել է նա: Այս տարվա ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս ռուսական զենիթա-հրթիռային համակարգերը առաքել Իրանին: ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում կարող են օպերատիվ կերպով С-300-ը տեղափոխել Իրան, փոխանցում է Ռիա Նովոստին: Հոկտեմբերին "Ռոսօբորոնէքսպորտ"-ի ղեկավար Անատոլի Իսայկինը հայտարարել է, որ ՌԴ-ը ու Իրանը դրականորեն են լուծել Միջազգային արբիտաժից հայցադիմումի հետ վեցնելու հարցը, որը Իրանը ներկայացրել էր այդ համակարգերի առաքումը սառեցնելու հետ կապված: «Իրանի հետ կա համաձայնություն, որ հայցը հետ է վերցվելու, երբ մենք իրականացնենք մեր պարտականությունները»,-նշել է նա: