26.11.2024
Ադրբեջանը կմասնակցի Işık-2016 զորավարժությունները Թուրքիայում
prev Նախորդ նորություն

Թուրքիայի նոր սահմանադրությունից կհանվի Աթաթուրքի գաղափարախոսությունը

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը, հայտարարելով, որ նոր սահմանադրությունը մեջլիսի օրակարգ կբերվի 2016թ. դեկտեմբերին, տեղեկացրել է, որ նոր տեքստից հանվելու են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսությունից արված մեջբերումները:

Միայն նախաբանում կնշվի, որ Աթաթուրքը Թուրքիայի հանրապետության հիմնադիրն է, գրում է Ermenihaber.am-ը:

Նոր սահմանադրությունը պարզեցվելու է, հոդվածների թիվը՝ նվազեցվելու: Նախագահի խորհրդականը նշել է, որ ուսումնասիրվել են մոտ 50 երկրի սահմանադրություններ, մասնավորապես, որպես օրինակ են վերցվել Հարավային Աֆրիկայի և Իսլանդիայի մոդելները: Ըստ Ուչումի՝ նախագահ Էրդողանը համոզված է, որ սահմանադրության համար հանրաքվե անցկացնելը անհրաժեշտություն է:

Նոր սահմանադրության մշակման աշխատանքները շարունակվում են, նախնական տեքսը պատրաստ կլինի հունիս - հուլիս ամիսներին և կներկայացվի հանրության դատին: