25.11.2024
Թուրքիայի նոր սահմանադրությունից կհանվի Աթաթուրքի գաղափարախոսությունը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան նոր գլխացավանք է դառնում ՌԴ ու Արևմուտքի համար

Թուրքիան աստիճանաբար հետ է կանգնում Աթաթուրքի գաղափարներից ու շեշտը դնում է իսլամական ավանդույթների վրա:Սահմանադրությունից Մուսթաֆա Քեմալի գաղափարական ցիտատները դուրս բերելը լիովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:

Նա նշել է, որ Թուրքիայի նախագահը հետևողական գնում է անձնական իշխանության հաստատմանը՝ հենվելով իսլամական գործոնի վրա: Նա ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունն ու այդ տենդենցներն ակնառու են: Էրդողանին որոշակի դիմադրություն կարող են ցուցադրել ալևիները, որոնք ընդդիմադիր քեմալիստական Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմնակիցներն են: Դա միակ քաղաքական ուժն է, որ կողմնակից է Թուրքիայում աշխարհիկ գաղափարներին՝քեմալականները որոշակի ազդեցություն են պահպանել բանակի վրա՝վերջինս միշտ կանգնած է եղել աշխարհիկ պետության պաշտպանության դիրքերում ու այժմ էլ կարող է խանգարել Էրդողանի պլաններին:

Ըստ նրա, այստեղ էլ ամեն ինչ հեշտ չէ: Էրդողանն իր կառավարման տարիների զտումներ է իրականացրել գեներալիտետի շրջանում՝առանցքային դիրքերում իր կողմնակիցներին նշանակելով: Հացպանյանը նշել է, որ աշխարհիկ կարգերից հետ կանգնելը դարձել է Էրդողանի գործիքը, որի օգնությամբ նա շանտաժի է ենթարկում Արևմուտքին՝դա իրականացնելով բավականին հաջող: Թուրքիայի իսլամականացումն ուղղակի սպառնալիք է Մերձավոր Արևելքին, ՌԴ-ին ու հետխորհրդային տարածաշրջանին՝հաշվի առնելով Անկարայի սերտ կապերն ու ազդեցությունը Միջին Ասիայում: Միակ ելքը ստեղծված իրավիճակից կլիներ Թուրքիայի կազմաքանդումը, սակայն այստեղ Արևմուտքն ու ԱՄՆ-ը զգուշանում են կորցնեն վերահսկողությունը հետագա գործընթացների վրա:Հենց նախաձեռնողականությունը կորցնելու վախն է զսպում ԱՄՆ-ին Թուրքիան կազմաքանդելուց:

Հացպանյանը նշել է, որ այսօրվա վիճակում այդ երկիրը այսպես թե այնպես կանխատեսելի է, սակայն սիրիական սցենարը այդ մեծ երկրի համար կունենա աղետալի հետևանքներ: