25.11.2024
Փորձագետ. Թուրքիան նոր գլխացավանք է դառնում ՌԴ ու Արևմուտքի համար
prev Նախորդ նորություն

Իրանի դեսպանն Ադրեջանին կոչ է արել չանհանգստանալ հայ-իրանական կապերի խորացմամբ

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքեյին հայտնել է, որ ադրբեջանցի խորհրդարանականների քննադատություններն Իրանի հասցեին՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ, ոչ մի կերպ չեն նպաստում Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունների զարգացմանը:

Ինչպես գրում է Iran.ru պորտալը, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դժգոհել էին, մասնավորապես, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իրան կատարած այցի կապակցությամբ: «Նման քննադատական դիտողությունները չեն նպաստում երկու բարեկամ եւ եղբայրական ժողովուրդների հարաբերությունների զարգացմանը», - շեշտել է իրանցի դիվանագետը:

Նշվում է, որ Բաքվում դժգոհություններ են առաջացել նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի ամրապնդումը, երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի չեղարկումը, ինչպես նաեւ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարելիք այցը: