25.11.2024
Իրանի դեսպանն Ադրեջանին կոչ է արել չանհանգստանալ հայ-իրանական կապերի խորացմամբ
prev Նախորդ նորություն

Ուորլիքը կմասնակցի ՀՀ, ՌԴ ևԱդրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուգում կայանալիք հանդիպմանը: Այդ մասին АPА-ին ասել է Ջեյմս Ուորլիքը:

Նա հույս է հայտնել, որ մայիսի 16-ի Վիեննայի հանդիպման արդյունքները շարունակություն կունենան այդ հանդիպմանը:

«Ես անհամբերությամբ սպասում եմ այդ հանդիպմանը: Մենք հույս ունենք, որ կողմերը արդյունքներ կգրանցեն ԵԱՀԿ-ի միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղադրման հետ կապված և կվերականգնեն բանակցությունները համապարփակ խաղաղ կարգավորման շուրջ»,-նշել է նա:

Հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո կկայանա եռակողմ ձևաչափով հանդիպում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ-ից հայտնել էին, որ կազմակերպությունը հանդիպման նախապատրաստման աշխատանքներին չի մասնակցում: