25.11.2024
Ուորլիքը կմասնակցի ՀՀ, ՌԴ ևԱդրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Մոսկվան Արևմուտքին դուրս է մղում ղարաբաղյան հակամարտության կարգավորումից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում առանձին հանդիպումներ կանցկացնի ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հետ, ինչից հետո կկայանա եռակողմ ֆորմատով հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը:

Եռակողմ հանդիպումն՝ առանց օտարների, արդեն բացահայտում է փորձագետների այն կարծիքը, որ ՌԴ-ը Արևմուտքին աստիճանաբար դուրս է մղում ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, փոխանցում է Rosbalt.ru կայքը:

Սա սպասելի էր, հատկապես ապրիլյան մարտերից հետո, երբ Մոսկվան կարողացավ դիվանագիտական ճնշմամբ կանգնեցնել քառօրյա մարտական գործողություններն ու Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին Վիեննայում նստեցնել բանակցային սեղանի շուրջ:

Այս անգամ հանդիպումը կազմակերպել է Վլադիմիր Պուտինը՝ երեքի համար: Նա դրանով ցույց է տվել, որ օտարների մուտքն արգելված է և ղարաբաղյան և հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվելու է ՌԴ-ի կողմից առաջարկված պլանի համաձայն:

ՌԴ-ը այժմ փորձում է ամրապնդվել հակամարտության կարգավորման գլխավոր արբիտրի դերում: ՌԴ-ը ամրապնդելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական սենսեյի իր դերակատարումը, ավելի շուտ փորձելու է Սարգսյանից ու Ալիևից ստանալ հավաստիացումներ՝ռազմական էսկալացիան զսպելու առումով, որը կարող է բռնկել ամբող Հարավային Կովկասն ու աշխարհաքաղաքական ցնցումներ առաջացնել:

Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուգում կայանալիք հանդիպմանը: Նա արդեն հույս է հայտնել, որ մայիսի 16-ի Վիեննայի հանդիպման արդյունքները շարունակություն կունենան այդ հանդիպմանը: