Եվրասիական տնտեսական միության երկրներն ու Իրանը սկսում են աշխատանքներն ազատ առևտրի շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Կողմերը սկսում են ազատ առևտրի հեռանկարի շուրջ համատեղ հետազոտությունը: Հետազոտական խումբը պետք է որոշի այդ համաձայնագրի տնտեսական նպատակահարմարությունը, կոնկրետ առաջարկություններ անի հնարավոր ձևաչափի մասին, փոխանցում է Ռիա Նովոստին: Սլեպնևը հայտարարել է, որ Իրանն իրենց ռազմավարական գործընկերն է և միջազգային պատժամիջոցների չեղարկումը նախադրյալներ է ստեղծում Իրանում տարածաշրջանային տնտեսական աճի նոր կենտրոնի ձևավորման համար, իսկ իսլամական հանրապետության ռեինտեգրացիան համաշխարհային տնտեսություն հնարավորություն կտա ավելացնել համագործակցությունը Մեծ Եվրասիայի շրջանակներում: Նրա խոսքով, համատեղ աշխատանքի նախադրյալներ կստեղծի Հնդկաստանի, Պակիստանի, Իրաքի ուղղությամբ տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար և կձևավորվի Եվրասիական տրանսպորտային Հյուսիս-Հարավ միջանցքը: Ըստ Սլեպնևի, ԵԱՏՄ երկրներն Իրան են առաքում գյուղատնտեսական ապրանքներ, յուղեր, եգիպտացորեն: Բացի այդ, առաքվում է նաև անտառափայն, սինթետիկ նյութեր, էլեկտրաէներգիա: Իրանից ներկրվոմ են բանջարեղեն, մրգեր, ցեմենտ և նավթամթերք: