18.07.2025
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանն իրավիճակը տանում է դեպի պատերազմ
21.12.2015
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանն իրավիճակը տանում է դեպի պատերազմ

ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը կարծում է, որ Ադրբեջանն իրավիճակը տանում է դեպի պատերազմ: Նրա խոսքով, հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որը ղարաբաղյան դիրքերի հրետակոծման համար օգտագործվող միջոցներն ու տրամաչը: Պաշտպանության բանակի հրամանատարը նշել է, որ եթե ի սկզբանե Բաքուն իրականացնում էր իր սադրանքները դիպուկահարների ու դիվերսիոն խմբերի միջոցով, ապա 2015 մարտից գործի են դրվել տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր, իսկ հետագայում հակառակորդը սկսել է կիրառել թուրքական TR-107 համակարգեր և հրետանի: «Վերջերս՝ 1994թ.-ից ի վեր առաջին անգամ ադրբեջանական կողմը սկսել է կիրառել տանկեր: Մենք տեսնում ենք, որ հակառակորդը ընտրել է կոնֆրոնտացիայի ճանապարհը, այլ ոչ թե խաղաղ կարգավորումը», - նշել է նա Արմենպրեսի հետ զրույցում: Մնացականյանը հայտարարել է, որ ԼՂՀ-ի ռազմա-քաղաքական ղեկավարությունը կանի հնարավորն անվտանգության և պաշտպանունակության մակարդակի բարձրացման համար: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր զինվորի կյանքը: Յուրաքանչյուր զինվորի մահը՝ մեզ համար ծանր կորուստ է: Մենք կանենք ամեն հնարավորը և անհնարինն ապագայում ողբերգական միջադեպերի կանխարգելման համար», - նշել է ԼՂՀ ՊԲ հրամանատարը: Նշենք, որ Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել է ՀՀ և Ադրբեջանի նախախագահների հանդիպումը: Երկու երկրների առաջնորդները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին բռնությունները և մտահոգություն են հայտնել զոհերի համար, որոնք ոչ միայն զինվորական են, այլ նաև քաղաքացիական անձիք: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն աջակցություն են հայտնել միջորդների առաջարկությունը հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում միջադեպերի նվազման հետ կապված, այդ թվում միջադեպերի հետաքննությունների մեխանիզմը: Չնայած հանդիպումների դրական արդյունքներին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին դրությունը կրկին անհանգիստ է: ՊՆ-ի տվյալներով, նախորդ գիշեր ադրբեջանական կողմը կրկին ռմբակոծել է հայկական դիրքերն ականանետերից, նռնականետերից և Դ-30 հաուբիցներից ու տանկերից: