Ջեյմս Ապատուրայ. Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնը ուղղված չէ Ռուսաստանի դեմ
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ՌԴ-ը չպետք է ընկալի ՆԱՏՕ-Վրաստան ուսումնականան կենտրոնը, որպես սպառնալիք:
Ինչպես հայտարարել է Ապատուրայը, ՆԱՏՕ-ը չի դիտարկում և չի ընկալում ուսումնական կենտրոնը, որպես հակառուսական քայլ, փոխանցում է apsny.ge կայքը:
«Մենք ուշադրություն ենք սևեռում գործնական էլեմենտների վրա, այսինքն, ինչ է անում կենտրոնը, որպեսզի բարձրացնի ՆԱՏՕ-ի հետ համատեղելիությունը: Ամենակարևորը, որ ամեն քայլը պետք է պատրաստի Վրաստանին ապագա անդամակցության: Կենտրոնն ունի հստակ օգուտներ: Բնականաբար, դա մեր սերտ համագործակցության և գործընկերության ազդանշան է: Վրաստանը արժանի է և ամեն ինչ արել է գործընկերության համար»,-նշել է Ապատուրայը:
Նրա խոսքով, ավելի շատ ՆԱՏՕ՝Վրաստանում և ավելի շատ Վրաստանում՝ՆԱՏՕ-ում դրական ազդանշան է:
«Ոչ ոք, այդ թվում ՌԴ-ը, չպետք է այդ ընկալի այդ կենտրոնը, որպես սպառնալիք: Կենտրոնի նպատակն է բարձրացնել համատեղելիությունը: Դա չի նշանակում Վրաստանի զինված ուժերի պատրաստում որևէ մեկի վրա հարձակվելու նպատակով: Եթե ՌԴ-ը դա այլ կերպ է մեկնաբանում, ապա դա նշանակում է, նա ցանկանում է դա այլ կերպ մեկնաբանել, այլ ոչ թե նրա համար, որ փաստերը այդպիսի եզրակացություններ են հանգեցնում»,-նշել է նա