24.11.2024
Մատվիենկո. ԵԱՏՄ-ում մասնակցությունը թույլ է տալիս հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները
prev Նախորդ նորություն

Պեսկով. Մոսկվան ողջունում է Ղարաբաղում լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ

Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը մեղմելու և փոխզիջում գտնելու համար Բաքվին ու Երևանին երկխոսության վերադարձնելու ցանկացած քայլ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջիկայում հանդիպել Վիեննայում:

«Ես այդ տեղեկության շուրջ կոնկրետ ոչինչ ասել հիմա չեմ կարող: Անշուշտ, Մոսկվայում ողջունում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է հակամարտության գոտում լարվածության թուլացմանը և քաղաքական կարգավորման տարբերակներ փնտրելու շուրջ երկխոսությանը վերադառնալուն»,- նշել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեղյակ են Հայաստանի և Ադրբեջանի նախագահի հանդիպման կազմակերպման մասին:

Մինչ այդ, պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին երեք պայմանների առկայության դեպքում՝ շփման գծում ողբերգական իրադարձությունների հետաքննությունների մեխանիմզի ներդրման, հրադադարի ռեժիմի խախտումների հետ կամպած միջնորդների հասցեական հայտարարությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի չձեռնարկելու երաշխիքների դեպքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման էին ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։