27.11.2024
Մերձավորարևելյան քաոս. ԱՄՆ-ը Էրդողանին ներքաշում է մահացու խաղի մեջ
30.07.2015
Մերձավորարևելյան քաոս. ԱՄՆ-ը Էրդողանին ներքաշում է մահացու խաղի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սկսել է իր համար շատ ռիսկային և վտանգավոր խաղ՝ համարձակվելով փաստացի ռազմական գործողություն սկսել Քրդական բանվորական կուսակցության դեմ: Այդ մասին VERELQ-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Էրդողանին չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ձևավորել հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո և այժմ, ամենայն հավանականությամբ, նոր ընտրություններ են նշանակվելու: Էրդողանի "Արդարություն և զարգացում" կուսակցությունում մասնատում է հասունանում, նախագահի բազմաթիվ ազդեցիկ կողմնակիցները դեմ են Ֆեթուլահ Գյուլենի հետ հարաբերությունների վատթարացմանը: Դա և նախկին նախագահ Աբդուլահ Գյուլն է և նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը, գործող վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Էրդողանի համար իրավիճակն նաև վատթարացրել է այն, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը հավաքել է սպասվածից շատ ձայներ:Էրդողանը չի կարողացել համակերպվել իր դիրքերի թուլացման և քրդական գործոնի ուժեղացման հետ: Իսկ Սուրուչի ահաբեկչությունը և Արևմուտքի կողմից ճնշումները միայն կրակի մեջ յուղ են լցրել»,-նշել է Հացպանյանը: Փորձագետի կարծիքով, այժմ Էրդողանը կփորձի մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել. չեզոքացնել Քրդական աշխատավորական կուսակցությանը և միաժամանակ պայքարել "Իսլամական պետության" դեմ, սակայն դեռևս ամենակտիվը թուրքական բանակը գործում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, ինչն իր հերթին ազատում է "Իսլամական պետության" ձեռքերը: Հացպանյանը նաև նշել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության դաշտային հրամանատարները, ամենայն հավանականությամբ ձեռք է քաշել Աբդուլահ Օջալանից, որը իր պատիժն է կրում Իմրալ կղզում: Դժվար թե այժմ Թուրքիայի նախագահը կարողանա նրանք ստիպել վայր դնել զենքերը՝ նրանց դատարկ խոստումներ տալով: «Սակայն, թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները, մեծամասամբ կախված է ԱՄՆ-ից: Ակնհայտ է, որ միայն նրանց է ձեռնտու այդ մերձավորարևելյան խառնաշփոթը»,- նշել է փորձագետ և հավելել, որ որոշակի պահին Վաշինգտոնի կարող է ուղղակի «ազատվել» Էրդողանից: Տարածաշրջանային քաոսում Վաշինգտոնի ձեռքն է տեսնում նաև Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, արևելագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն: «ԱՄՆ-ին ձեռնտու է ցանկացած հակամարտություն Մերձավոր Արևելքում: Քանի դեռ տարածաշրջանի ժողովուրդները ոչնչացնում են միմյանց՝ թուրքերը քրդերին, շիաները՝ սունիներին, Մերձավոր Արևելքում անհնար է խոշոր քաղաքակրթական-պետական կառույցի ձևավորումը, որը կկարողանա ինքնուրույն քաղաքականություն վարել և իրական մարտահրավեր նետել ԱՄՆ-ի տարածաշրջանին, իրական մարտահրավեր, այլ ոչ թե միայն խոսքերով, ինչպես դա անում է "Իսլամական պետությունը": Դրա համար Վաշինգտոնն իրեն առանձնապես չի ծանրաբեռնում "Իսլամական պետության" դեմ պայքարով»,-նշել է Սոտնիչենկոն մեր հետ զրույցում: Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա, ըստ Սոտնիչենկոյի, չնայած Քրդական բանվորական կուսակցության դիրքերին հասցվող հարվածներին, Էրդողանի հիմնական թիրախը մնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Եվ Անկարայի բոլոր գործողությունները այսպես թե այնպես ծառայելու են մեկ նպատակի՝Ասադի տապալմանը:Իսկ քրդական գործոնը իր վրա է սևեռում սիրիական առաջնորդի հակառակորդի զգալի ուժերն ու ռեսուրսները: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի հարաբերությունները "Իսլամական պետության" հետ Սոտնիչենկոն գնահատում է որպես սառը չեզոքություն: Նա կարծում է, որ թուրքերը երբեք չեն գնա ուղիղ, անգամ գաղտնի համաձայնության "Իսլամական պետության" հետ: «Օգտագործելով տարածաշրջանային քաոսը` Թուրքիան այժմ կփորձի հաշիվները լուծել բոլոր հակառակորդների հետ՝ Ասադի, քրդերի և "Իսլամական պետության"», - ընդգծել է արևելագետը: