24.11.2024
Haaretz.
prev Նախորդ նորություն

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտնվել է սկանդալում

Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնվել է սկանդալի կենտրոնում, քանի որ Twitter-ում նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը տարածելիս օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթի թուրքական հոմանիշը (Soykırım):

Ինչպես նշում է Asbarez-ը, տեղի ունեցածի մասին առաջինը հայտնել է Daily Sabah-ը` հավելելով, որ Թուրքիայում սոցկայքերի օգտատերերն անմիջապես արձագանքել են այդ բառի օգտագործմանը, ինչից հետո ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter-ից հեռացրել է տարածված հայտարարությունը (լուսանկարում սքրինշոթն է), հայտնում է tert.am-ը:

Խոսելով Daily Sabah-ի հետ` դեսպանատան ներկայացուցիչն ասել է, որ տեղի ունեցածը զուտ թարգմանության սխալ է, ինչպես նաև ներողություն է հայցել նման զգայուն հարցում թույլ տված սխալի համար։

Թեպետ ԱՄՆ նահանգների մեծամասնությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Վաշինգտոնը պաշտոնապես 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված ոճրագործությունը չի որակում որպես Ցեղասպանություն: