24.11.2024
prev Նախորդ նորություն

Haaretz. "ապրիլյան պատերազմի" օրերին Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը երկու անգամ թռիչք է կատարել դեպի Իսրայել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող Իլ-76 բեռնատար ինքնաթիռը քառօրյա պատերազմի օրերին Բաքվից երկու անգամ թռիչք է կատարել դեպի Իսրայել: Այս մասին այսօր տեղեկացրել է իսրայելական Haaretz օրաթերթը՝ վկայակոչելով երկրի օդային նավիգացիայի բաց աղբյուրները:

Ադրբեջանական ինքնաթիռը վայրէջք է կատարել Ուվդա ռազմական օդանավակայանում: Առաջին անգամ ինքնաթիռը Բաքվից ժամանել է ապրլի 4-ին, իսկ երկրորդ անգամ՝ ապրիլի 6-ին: Ինքնաթիռը Իսրայելի տարածք է մտել Թուրքիայի կողմից։ Հայտնի է, որ ինքնաթիռը յուրաքանչյուր թռիչքի ժամանակ 2-3 ժամ մնացել է օդանավակայանում հետ, ապա վերադարձել Բաքու։ Իսրայելական աղբյուրին հայտնի չէ, թե ինքնաթիռը բեռ է բերել Իսրայել, թե այնտեղից է բեռներ տեղափոխել Ադրբեջան:

Այնուամենայնիվ, նկատի առնելով, որ թռիչքներն իրականացվել են հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ էր իրականացնում Արցախի հետ շփման գծի երկայնքով եւ դրա ընթացքում կիրառել է իսրայելական արտադրության անօդաչու սարքեր, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը նախկինում պատվիրված սպառազինության նոր խմբաքանակ է ներկրել Իսրայելից:

Ադրբեջանը 2011 թվականից սկսած Իսրայելի հետ մինչեւ 5 միլիարդ դոլարի սպառազինություն գնելու պայմանագրեր է կնքել: