24.11.2024
«Ալիևը գժվել է». ադրբեջանցիները խոսում են բազմաթիվ կորուստների մասին
prev Նախորդ նորություն

Ստեփանակերը "զառանցանքն" է անվանել Բաքվի՝ արգելված ռազմամթերքի կիրառման մասին պնդումները

Պնդումները, թե Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերք, նրանց հերթական զառանցանքն է:

Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը և հավելեց. «Միջազգային կոնվենցիաներով արգելվող սպառազինություններ ու զինամթերք, հիմնականում, օգտագործում է ադրբեջանական կողմը և իր սովորության համաձայն` փորձում է ամեն ինչ ներկայացնել գլխիվայր: Ադրբեջանական կողմն իր այդ հայտարարությունների համար դեռ շատ է զղջալու»:

Նշենք, որ այսօր ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը գրել է, թե Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը մեղադրել է հայկական կողմին` միջազգային կոնվենցիաներով արգելված զինամթերք կիրառելու մեջ: Նշվել էր, որ այդ մասին էլ ռուսական լրատվամիջոցին փոխանցել է Ղազախստանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք, որ ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այս գիշեր ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունների հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: "Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ", - հայտնում է ՀՀ Պն մամլո ծառայությունը: