24.11.2024
ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը շփման գծում
prev Նախորդ նորություն

«Ալիևը գժվել է». ադրբեջանցիները խոսում են բազմաթիվ կորուստների մասին

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ձայնային տեսանյութ է տեղադրել:

Հրապարակված ձայնագրություններում ադրբեջանցիների հեռախոսազրույցներից որսած հատվածներ են: Նրանք խոսում են բազմաթիվ վիրավորների ու սպանվածների մասին: «Ալիևը գժվել է»,-ասում է նրանցից մեկը։

Իրավիճակը շփման գծում մնում է լարված: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

"Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ", - հայտնում է ՀՀ Պն մամլո ծառայությունը: