24.11.2024
Ստեփանակերը
prev Նախորդ նորություն

Զախարովա. Նպատակը՝ Ղարաբաղում նոր էսկալացիա թույլ չտալն է

Ամենագլխավոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը հանդարտեցնել, նոր ագրեսիա, նոր արյունահեղություն թույլ չտալն է, ինչպես նաև բանակցային գործընթացի վերսկսման համար միջավայր վերականգնելը: Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում պետք է զսպվածություն ցուցաբերել, առաջնային նպատակը կայանում է նրանում, որպեսզի ագրեսիայի նոր բռնկում թույլ չտրվի: «Այն ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբացում մեր թեզիսի հիմնավորումն է, որը մենք բարձրաձայնել են նախորդ բրիֆինգների ընթացքում այն մասին, որ այսօր, քան երբևէ անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել և գործը տանել դեպի կայունության վերականգնում», - նշել է Զախարովան:

Նրա խոսքով, ՌԴ ԱԳՆ-ում վստահ են, որ կողմերը պետք է վերականգնեն բանակցային գործընթացը, որն ուղղված է լինելու խաղաղ և կայուն կարգավորմանը: «Սկզբունքորեն կարևոր է ակտիվացնել աշխատանքը ռազմական ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ՝ առկա համաձայնությունների հիման վրա», - հավելել է նա: