Եկել է ժամանակն ակտիվացնելու բանակցությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Գոյություն ուն հիմք կարծելու, որ եկել է ժամանակը ակտիվացնելու մեր ջանքերը», - նշել է Լավրովն իր արբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը, փոխանցում է Ռիա Նովոստին: Ինչպես հայտարարել է ռուսաստանցի նախարարը, հաշվի առնելով ընդհանուր տրամադրվածությունն ու նպատակաուղղվածությունը դեպի արդյունքը, իրենք կարող են այդ առաջընթացը ապահովել: Իր կողմից Մամեդյարովը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկարատև բանակցությունների ավարտը հույս են ներշնչում, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի: «Կարգավորումը դրվում է ռելսերի վրա արագ ճեղքման համար»,-նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: