25.11.2024
Նախագահ. Ադրբեջանն իր ձեռագրով չի զիջում ԻՊ-ի գրոհայիններին
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊԲ. հակառակորդի հրետանային ակտիվությունը շարունակվել է

Ապրիլի 23-ի կեսօրից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սկսված հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաեւ ապրիլի լույս 24-ի գիշերը:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) եւ հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (16 արկ), 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետերից, 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից տիպի հրանոթներից (19 արկ) եւ TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (25 արկ) ինտենսիվ կրակ է վարել պաշտպանության բանակի դիրքապահների ուղղությամբ:

Հատկանշական է, որ հակառակորդն իր նախահարձակ գործողությունների թիրախ էր ընտրել ոչ միայն մարտական դիրքերը, այլեւ Մատաղիս բնակավայրը: Դ-30 տիպի հրանոթից արձակված մեկ արկ ընկել է գյուղի տարածքը: Բարեբախտաբար կորոստ չիեղել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված եւ հակառակորդ կողմի զսպման գործողությունների:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած վերոնշյալ նախահարձակ գործողությունները մեկ անգամ եւս փաստում են, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել ս.թ. ապրիլի 5-ից կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը եւ նպատակաուղղված սրել իրավիճակն առաջնային գծում: