Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և Բաքվի ագրեսիայի դեպքում Երևանը կտրամադրի Ստեփանակերտին անհրաժեշտ օգնությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին: Որպես Ղարաբաղին աջակցելու մեխանիզմներից մեկը Նալբանդյանը նշել է Հայաստանի կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչումը: Նախարարի խոսքով, իրենք բազմիցս հայտարարել են, որ եթե խաղաղ բանակցությունները որոշակի պահից խաթարվեն և խոսքը իրոք գնա ռազմական գործողությունների մասին, ապա ՀՀ-ը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի, այդ թվում Ղարաբաղի ճանաչումը: