9.06.2025
Ռոգոզին. ՌԴ-ի հեռանալուց հետո Ղարաբաղում արյունալի ջարդեր կսկսվեն
prev Նախորդ նորություն

Թուրքիան փորձում է ղարաբաղյան հարցում խաղարկել իսլամական խաղաքարտը

Թուրքիան փորձում է համախմբել իսլամական պետություններն ընդդեմ ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի:

Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իսլամական պետությունների համերաշխությունը իր ներդրումը կունենա այդ հարցի արդարացի լուծման գործում:

Չավուշօղլուն կարծում է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների ստամբուլյան նիստի մասնակցիներն այլ հակամարտություններին զուգահեռ, պետք է որոշում կայացնեն նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ:

«Հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի հիման վրա, հաշվի առնելով Ադրբեջանի սահմանների անձեռնմխելության սկզբունքը, որը ընդունվել է համաշխարհային հանրության կողմից»,-նշել է նա:
Ներդրումներն ու Ղարաբաղը. Գերմանիայի դեսպանը բացատրել է ՀՀ տնտեսության թուլության պատճառները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին