24.11.2024
Ներդրումներն ու Ղարաբաղը. Գերմանիայի դեսպանը բացատրել է ՀՀ տնտեսության թուլության պատճառները
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ «եռյակը» կոչ է արել կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին

ԵԱՀԿ-ի «եռյակը» Բեռլինում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Ուկրաինայի հարցը։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում։

ԵԱՀԿ-ի «եռյակի» կազմում ներառված են կառույցում նախագահող երկիրը՝ Գերմանիան, նախորդ տարվա նախագահող երկիրը՝ Սերբիան, և 2017 թվականին նախագահող Ավստրիան։ Հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Սերբիայի և Ավստրիայի արտգործնախարարները, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:

Նրանք Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել բռնություններն ու հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, նաև ընդգծել են, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»։ «Եռյակի» հայտարարության մեջ ասվում է, որ իրավիճակի ապասրացումն ու քաղաքական գործընթացի ակտիվացումն առաջնային նշանակություն ունեն։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 74 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: