Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար հատկացրել է 200 միլիոն դոլարի վարկ, ինչը ենթադրում է, առաջին հերթին, արդիական զինատեսակների ձեռք բերում: Դեռևս բարդ է ասել, թե ինչ զինատեսակներ է գնելու Հայաստանը իր ռազմավարական դաշնակից ՌԴ-ից, քանի որ այդ տիպի տեղեկատվությունը սահմանափակ է:
Փորձագետների մի մասը կարծում է, որ ամենայն հավանականությամբ ռուսական վարկը ուղղվելու է հրետանային համակարգերի գնմանը: Մյուսները, ելնելով վարկի չափից, հայկական բանակի կարիքներից և ղարաբաղյան հակամարտության գոտում դիվերսիոն ակտիվությունից, կարծում են, որ վարկային միջոցներն ուղղվելու են ականապատ դաշտերի հայտնաբերման միջոցների և դիվերսիոն հարձակումներին արդյունավետորեն հակազդման համակարգերի ձեռքբերմանը:
Ռուսական վարկը տրամադրվելու է 13 տարի ժամկետով, որոնցից երեքը լինելու է արտոնյալ պայմաններում՝ 3%.-ով: Հայաստանը նույնպես մասնակցելու է ծրագրի ֆինանսավորմանն ընդհանուր գումարի 10%-ի չափով՝ կանխավճարային մուծումների տեսքով: Հայկական կողմն օգտագործելու է վարկը 2015 – 2017թթ.-ի ընթացքում:
Հայաստանը, հանդիսանալով ՌԴ-ի դաշնակիցը, ՀԱՊԿ-ի անդամը, ինչպես նաև հաշվի առնելով ռազմա-տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, Ռուսաստանից գնում է նորագույն զինատեսակներ ներքին գներով և անմիջապես արտադրող գործարանից՝ շրջանցելով Ռոսօբորոնէսպորտի բյուրոկրատիան: Հաշվի առնելով այդ հանգամանքները, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Հայաստանը այդ գումարներով կարող է շատ ավելի մեծ թվով զենքերի ձեռք բերել ՌԴ-ից, քան այլ երկրները:
Զենքերի տեսակների կամ քանակի մասին կանխատեսումներ ոչ ոք չի ցանկանում անել: Կան ենթադրություններ, որոնք բխում են տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից: Ընդհանուր առմամբ, հայկական բանակըի զինումը նորագույն զինատեսակներով շատ անհրաժեշտ խնդիր է, հատկապես ղարաբաղյան հակամարտության պատճառով Ադրբեջանի կողմից հրահրվող զենքերի մրցավազքի ֆոնին:
Բաքուն ՌԴ-ից գնում է նորագույն զինատեսակներ՝ զրահատեխնիկայից մինչև ՀՕՊ համակարգեր շուկայական գներով՝ մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր կնքելով: Իսկ հայկական կողմի՝ ՌԴ-ից օպերատիվ-մարտավարական Իսկանդեր-Մ համակարգերի ձեռքբերման լուրերը չնայած արդեն մի քանի տարի շրջում են մամուլում, սակայն այդ հարցը բաց է մնում: Այդ հարցի հետ կապված Մոսկվայի և Բաքվի միջև զենքերի վերաբերյալ գործարքները չեն կարող չանհանսգտացնել Հայաստանին, որը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Այդ խնդիրը բազմաթիվ անգամ բարձրացվել է անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ամենայն հավանականությամբ, կարծում է Սերգեյ Մինասյանը, ռուսական վարկով գնվելու է մեծ քանակությամբ տարբեր նշանակության հրետանային համակարգեր և զրահատեխնիկա: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքուն ՌԴ-ց գնում է զենքեր շուկայական գներով, ինչպես նաև առկա են որոշակի կոռուպցիոն սխեմաներ, Հայաստանի ձեռք բերված զենքը կուժեղացնի բալանսը տարածաշրջանում», - նշել է փորձագետը EADaily հետ զրույցում:
Ռազմական փորձագետ Դավիդ Հարությունովի խոսքով, դեռևս դժվար է ասել, թե կոնկրետ ինչ ուղղություններով է օգտագործվելու ռուսական վարկը, որը նախատեսված է հայկական բանակի արդիականացման համար: «Որևէ տեղեկատվության այդ առումով գոյություն չունի: Ես ավելի շատ հակված եմ դիտարկել այդ տեղեկատվությունը Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների համատեքստում: Ցուցարարների թիրախներից մեկը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն է, որը ռուսական Ինտեռ ՌԱՕ-ի դուստր ընկերությունն է: Եվ որպեսզի ինչ-որ ձևով թուլացվի լարվածության թեժացումը, հայտարարվել է վարկի տրամադրման մասին»,-նշել է Հարությունովը:
Այդպիսի սխեմա ՌԴ-ը փորձարկել է Ուկրաինայում Մայդանի ամենաթեժ պահին, երբ Մոսկվան Յանուկովիչի կողմից ԵՄ-ի հետ Ասոցիացիայի համաձայնգարի ստորագրումից հրաժարվելու դիմաց փաստացի հայտարարեց Կիևին 15 միլիարդ դոլար վարկ և գազի համար զեղջ տրամադրելու մասին: Հայաստանի պարագայում, Երևանում ցույցերի մեկնարկից մեկ շաբաթ անց հայտարարվել է, որ ՌԴ-ը Հայաստանին արտոնյալ 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրելու բանակի արդիականացման համար, "Պերմյակովի գործը" հանձնվելու է հայկական դատական համակարգին, իսկ Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր ընկերությունում՝ "Հայաստանի էլցանցերում" աուդիտ է իրականացվելու:
Փորձագիտական մակարդակում և ԶԼՄ-ներում տարածվում են Հայաստանին "Իսկանդեր" օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր մատակարարելու մասին լուրերը, ինչի հետ կապված էլ իբր տրամադրվելու է այդ վարկը: Հարությունովը նշում է, որ Իսկանդերների տրամադրումը քաղաքական տեսանկյունից շատ նուրբ հարց է: Նմանատիպ գործարքի իրականցման դեպքում Բաքուն կմեղադրի Մոսկվային տարածաշրջանում բալանսի խախտման մեջ, քանի որ խոսքը գնում է բավականին արդյունավետ զինատեսակների մասին: «Մենք չենք կարող ասել, թե ինչքանով է Մոսկվան պատրաստ դրան», - նշել է փորձագետը:
Ռուսական ռազմական փորձահգետ Վլադիմի Եվսեևը նշել է, որ ամենայն հավանականությամբ, հատկացված վարկի դիմաց ձեռք են բերվելու ականների հայտնաբերման համակարգեր և դիվերսիոն խմբերին հակազդման միջոցներ: Այդպիսի կարծիք նրա մոտ ձևավորվել է հայկական բանակի կարիքներ ուսումնասիրելով, ինչպես նաև հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի կոնֆիգուրացիան և դիվերսիոն գործողությունների ակտիվացումը:
«Ես միայն կարող եմ կիսվել ենթադրություններով: Ստույգ որևէ բան ասել չի կարելի, քանի որ պայմանագրի մանրուքները չեն բացվում: Մենք միայն ենթադրում ենք, համեմատելով տարբեր գործոններ: Դա, օրինակ, վարկի չափն է, որը հարաբերանորեն փոքր է և չի կարող վերաբերվել հրետանային համակարգերին: Ես ելնում եմ պաշտոնական թվերից, իսկ այդպես ՀՀ–ը և ՌԴ-ը կարող են համաձայնություն ձեռք բերել տարբեր արժեքների զինատեսակների առաքման հետ կապված», - նշել է Եվսեևը:
Նրա կարծիքով, այդպիսի համակարգերը անհրաժեշտ են հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, որտեղ դեռևս մարտին ակտիվորեն օգտագործվել են ինքնաթիրախավորվող ականներ, ականանետեր և դիվերսիոն խմբեր:
«Ելնելով դրանից, կարծում եմ, որ Հայաստանի համար հետաքրքություն պետք է ներկայացնեն հետախուզա-դիվերսիոն խմբերին հակազդելու միջոցները: Այդպիսի պայմաններում իրոք անհրաժեշտ են հետախուզության միջոցները, դիպուկահարների հրացանները: Ինչքան ես զրուցել եմ հայ ռամզական փորձագետների հետ, նրանք նշում են, որ Ադրբեջանի մոտ տանկերի քանակը նրանց քիչ է հուզում, իսկ "Սոլնցեպյոկ" ականանետ համակարգերի առաքումները նրանց հուզում է: Անհրաժեշտ են նաև տարբեր տեսակի ռադիոլոկացիոն հետախուզական համակարգեր և տարբեր տրամաչափի ականանետեր, քանի որ ադրբեջանական կողմից հետ հակամարտությունում անցում է կատարվում դեպի դիվերսիոն գործողություններ: Այ թե ինչ է այժմ անհրաժեշտ հայ զինծառայողների կորուստները նվազեցնելու համար: Դա կարող է նաև բարձրացնել բանակի մարտական օգտագործման արդյունավետությունը»,-նշել է փորձագետը: