Մուխին. ԵԱՏՄ-ը կատարելագործվում է՝ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն միավորումների փորձը
Եվրասիական տնտեսական միությունը ԽՍՀՄ-ի վերականգնման փորձ չէ, այլ պետությունների տնտեսական ինտեգրացիա, որոնք ունեն պատմական շատ ընդհանրություններ: Այս ինտեգրացիոն միավորն այսօր բոլոր շանսերն ունի հաջողության հասնելու: Այդ մասին Երևանում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, Քաղաքական տեղեկատվության ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մուխինը՝ VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կազմակերպված կլոր սեղանի ընթացքում:
«Մենք տասնամյակներ շարունակ գտնվել ենք մի մեծ պետության շրջանակներում, մեծ ընտանիք, նախկինում կուտակված փորձը, միմյանց ճանաչելն ամրապնդող գործոներն են Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման համար: Իր զարգացման ճանապարհին ԵԱՏՄ-ը հաշվի է առնում ԵՄ-ի փորձը՝ փորձելով խուսափել այն սխալներից, որոնք ժամանակին թույլ է տվել և հիմա էլ թույլ է տալիս Եվրամիությունը: ԵԱՏՄ-ը նախագիծն է, որն անընդհատ լրացվելու է: Մենք դեռևս չգիտենք, թե ինչ կստանանք արդյունքում, սակայն հիմքը ամուր է և դա մեզ լավատեսություն է ներշնչում»,-նշել է Մուխինը:
Փորձագետը նշել է, որ աշխարհն այսօր կտրուկ փոփոխվում է, փոխվում են սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք շատ հաճախ պահանջում են կոնսոլիդացված մոտեցում: Եվ այդ պայմաներում արդյունավետ ինտեգրացիոն միավորի առկայությունը ժամանակի պահանջ է:
Իր հերթին Նորագույ պետությունների ինստիտուտի տնօրեն
Ալեքսեյ Մարտինովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի անկյունաքարերից մեկը՝ բոլոր մասնակիցների իրավահավասարության սկզբունքն է:
«Դա իրականում շատ յուրահատուկ երևույթ է: Օրինակ, մեզ հայտնի է, որ ԵՄ-ն իր արևելյան հարևաններին դնում էր երկընտրանքի առջև՝ կամ Մոսկվայի հետ, կամ Բրյուսելի: ԵԱՏՄ-ում այդպիսի բան չկա, Հայաստանը իրավունք ունի զարգացնել հարաբերություններ այլ երկրների, տնտեսական կենտրոնների հետ: Այդ տարբեր ուղղվածությունների հնարավորությունը միայն ամրապնդում է ԵԱՏՄ-ը»,-նշել է Մարտինովը:
Նա նշել է, որ ՀՀ-ը դարձել է ԵԱՏՄ-ում յուրօրինակ պիոներ, քանի որ Անդրկովկասի առաջին երկիրն է, որ անդամակցել է այդ կառույցին: «Երևանը բացել է ԵԱՏՄ-ի դռները Անդրկովկասի համար: Չնայած Ադրբեջանն ու Վրաստանը այժմ չեն պատաստվում անդամակցել այս կառույցին, այնուամենայնիվ, համագործակցության որոշակի ազդակներ մենք տեսնում ենք»,-նշել է նա: